Մեկ բուհ մեկ մասնագիտություն. Ընդունելության նոր կարգը
Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում ընդունել է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունեության նոր կարգը, որը սկզբունքորեն փոփոխության է ենթարկվել: Ասուլիսում ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանն առանձնացրեց երկու հիմնական փոփոխություն՝ ընդունելության քննությունների հայտագրման եղանակն ամբողջությամբ առցանց է և հայտագրման փուլերը՝ հիմնական և երկրորդ փուլ, որի դեպքում հայտագրվում է առաջին անգամ հիմնական մրցույթին մասնակցելու համար մեկ մասնագիտություն մեկ բուհ:
«Սա նշանակում է, որ դիմորդներն արդեն մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշած են լինում, հայտագրում են իրենց նախընտրելի մասնագիտությունը մեկ բուհում՝ դրա վճարովի և անվճար տարբերակներով, այնուհետև հիմնական մրցույթին մասնակցելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, հնարավորություն կա ևս հայտագրելու վեց մասնագիտություն այն նույն քննություններով, որոց համար առաջին անգամ հայտագրել էր»,- ասաց Լ. Գրիգորյանը:
Նա նշեց, որ այս փոփոխությամբ շեշտը դնում են մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիների ուսումնասիրությունները, երբ հիմնականում դիմորդներն ընդունվում էին առաջին հայտով հայտագրված մասնագիտությամբ:
«Այս փոփոխությունը հնարավորություն կտա դիմորդներին արդեն կողմոնորշված ընդունվել բարձագույն ուսումնական հաստատություններ, նաև հույս ունենք, որ մասնագիտական կողմնորշվածությունը կնպաստի ուսումնառության ընթացքում նրանց բարձր առաջադիմությանը և այնուհետև արդեն որպես շրջանավարտ որակյալ մասնագետ դառնալուն ուղղված կլինի:
Հույս ունենք այս փոփոխությունը կարդարցնի իրեն»,- ասաց Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատարը:
Լ. Գրիգորյանը նշեց, որ ավագ դպրոցի առաքելությունը կայանում է դրանում, որ արդեն ավագ դասարաններում աշակերտներն ընդունում են նախօրոք այն հոսքերը, որոնք ուզում են, երեք տարիների ընթացքում մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դպրոցներն աշխատանք են տանում, նաև բուհերն են ամեն տարի ընդունելության բաց դռների օրեր հայտարարում, շրջանավատներին ծանոթացնում են բուհերի մասնագիտություններին, նպաստում է կողմնորոշմանը:
Ասուլիսին ներկա Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասաց, որ արդեն շրջել են մարզերով, հանդիպել դպրոցների տնօրեններին, ամենայն մանրամասնությամբ բացատրել հայտագրման ու ընդունելության մրցույթի կարգը:
Նա հայտնեց, որ ապրիլի 15-ին մեկնարում է գործընթացը. «Եթե դիմորդը տվյալ դպրոցի շրջանավարտ է, դիմում է իր դպրոցի տնօրենին, աշակերտին գրանցում է, գրացում է նաև քննությունները: Դպրոցում ինքը ստանում է ԳԹԿ անձնական համարը, որից հետո շրջանավարտն ինքն է որոշում ինքն անձամբ է էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դիմում թեստավորման կենտրոն, թե դպրոցի օժանդակությանն է դիմելու:
Նախորդ տարիների շրջանավարտները կարող են մասնակցել առաջին փուլի հայտագրմանն և քննություններին, լրացնելու են դիմում-հայտ արդեն հանրապետությունում առանձնացված դպրոցներում, ԳԹԿ-ն հրապարակել է դպրոցների վանկը հայտարարություննրի բաժնում:
Եթե ասում ենք մեկ մասնագիտության, նկատի ունենք վճարովի և անվճար:
Թափուր տեղեր առաջանալու դեպքում նրանք, ովքեր դուրս են մնացել իրենց ընտրած մասնագիտությունից, կարող են իրենց դրական միավորներով մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դա լինելու է առաջին փուլի ավարտից հետո՝ հուլիսի 19-ից:
Երկրորդ փուլի թափուր տեղերը և վճարովի են և անվճար»: