2018 թվականից հետո բերեցին նույն կոռուպցիան ու կաշառակերությունը՝ պետականորեն. Իգոր Սարգսյան
«Այսօր մեզ այստեց բերել է հայրենիքի պետականության կորստի վտանգը»,-Սևան քաղաքում կազմակերպված «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտնեց ազտամարտիկ, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը:
Նա հայտարարեց, որ շարժման մասնակիցները ցանկանում են քաղաքացիներին ցույց տալ այն բանալին, որի միջոցով ստեղծված իրավիճակին լուծում կտրվի:
Իգոր Սարգսյանի խոսքով՝ 30 տարի առաջ ինքը՝ շատ կամավորների հետ միասին կարողացել են ապահովել հաղթանակ և վերադարձնել հայրենիքի մի մասը, բայց 2018 թվականին իշխանության եկած ուժերը քայլ առ քայլ հանձնում են հայրենիքը՝ ժողովրդին կտրելով հողից ու ջրից:
«Նրանք եկան կարգախոսնեով՝ խոստանալով մերժել այն համակարգը, որն կոռումպացված էր, սակայն բերեցին նույն կոռուպցիան ու կաշառակերությունը՝ պետականորեն, պետությունից խլելով»,- հայտարարեց ազատամարտիկը և պնդեց, որ չեն վերացել ո՛չ կաշառակերությունը, ոչ էլ կոռուպցիան։
Հայտարարելով, որ նոր իշխանությունները եկել էին քանդելու կրթությունը, դպրոցը, բանակը, եկեղեցին, հավատքը՝ ՀՅԴ ներկայացուցիչը շեշտեց. «Այսօր էլ վերացնում են այն արժեքը, որը մեր համար բարձրագույնն է՝ ընտանիքը: Էլ գենդերային հավասարություն, էլ տրանսգենդերային հավասարություն... Բերեցին անորոշ սեռի գաղափարախոսություն»
Նրա համոզմամբ՝ նոր իշխանությունները եկել են թուրքի հստակ ծրագրով:
Իգոր Սարգսյանը հավաստիացրեց, որ այսօր իշխանության կռիվ չէ, այլ խնդիրը հայրենիքի փրկությունն է:
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա խնդրեց պատկերացնել, թե ինչպես հանձնեցին ազատագրված հողերը:
«Մինչև վերջին օրն ասում էին, որ Շուշին չեն հանձնելու, բայց բերեցին արահետով Շուշին հանձնեցին՝ իմ ազատագրած Շուշին, ձեր ազատագարած Շուշին»,- նկատեց ազատամարտիկը և հավելեց, որ հերթը Սյունիքին է, այնուհետև՝ Գեղարքունիքինը, Սևանա լճինը և Երևանինը:
Իգոր Սարգսյանի խոսքով, եթե այսօր ժողովուրդը չկանգնի իր արժեքները պաշտպանելու պայքարին, ապա վաղը կկորցնենք հայրենիքը և հայկականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան