Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան
«Երկիրը լքող քաղաքացիներին կոչ ենք անում գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին ու կառուցենք մեր երազած հայրենիքը»,- Սևան քաղաքում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ իշխանական թիմը խաբել է ժողովրդին, բարեկեցիկ կյանք խոստացել, սակայն խոստումներից 3 տարի անց երևում է միայն կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն:
«Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև նրանք եկան, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին ու մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել»,- հայտարարեց Սաղաթելյանը:
Նա նկատեց, որ պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզը թշնամու հետ ուներ 82 կմ սահման, իսկ պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ և ներկայում այդ սահմանը պահելու համար անհրաժեշտ է հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ:
«Պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք՝ շուրջ 30 հազար մարդ, ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ: Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը, նա պետք է րոպե առաջ հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, Արցախի, մեր ապագայի: Մենք չենք կարող անտարբեր նստել մեր տները ու նայել, թե ինչպես է օր-օրի կործանվում մեր երկիրը»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Վերջինս նշեց, որ երեք տարի շարունակ իշխանութունը խոստացել էր միլիոնների ներդրում, ճոպանուղի, ճեմուղի, որ Գեղարքունիքի մարզում բարելավելու է կյանքը, սակայն ոչ մի խոստացված ներդրում չի իրականացվել, իսկ առաջիկայում էլ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի չգործելու և Սոթքի ոսկու հանքի փակման պատճառով սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանը քաղաքացիներին կոչ արեց չհավատալ աշխատավարձեր բարձրացնելու մասին Փաշինյանի հայտարարություններին
- Սեյրան Օհանյան. Պարտավոր ենք վերականգնել հայկական հզոր բանակի համբավը
- 2018 թվականից հետո բերեցին նույն կոռուպցիան ու կաշառակերությունը՝ պետականորեն. Իգոր Սարգսյան
- Վազգեն Մանուկյան. Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան