Լավ կլինի այս չարիքի կառավարությանը «քշել» մինչև ընտրությունները. Իշխան Սաղաթելյան
«Քանի դեռ ՀՅԴ ԳՄ-ն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մենք որոշում չունենք։ Նման հարցերը ՀՅԴ-ում որոշվում են համապատասխան ժողովում, կունենանք ժողով, որոշումը կկայացնենք, կտեղեկացնենք»,- «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքից հետո հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով գնալու մասին հարցին:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն դեռ չի որոշել ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու և դեռ չի քննարկվել կուսակցական ցուցակների հարցը:
Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» 100 տոկոս կոնսենսուս ունի միայն կառավարությանը հեռացման հարցում։
«Մեր տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս չարիքի կառավարությանը «քշել» մինչև ընտրությունները։ Նաև՝ չկա նշանակված ընտրություն, կա ընդամենը դրա մասին հայտարարություն։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը, հետագիծը՝ ես շարունակում եմ պնդել, որ հնարավոր է՝ ընտրություններ չլինեն, եթե ոչ մի բան չգտնի, կորոնավիրուսը պատճառ կբերի»,-հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Շեշտելով որ «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է պայքարը 3 փուլերով՝ Սաղաթելյանը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվի և կնշնակվեն ընտրություններ, ապա կորոշեն հետագա քայլերը։
«Եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, դրանք մեզ համար չեն լինելու ստանդարտ ու սովորական, լինելու են այս դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով։ Եթե մենք մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո վարչապետը չի լինելու, որովհետև այդ ճանապարհով ենք հեռացնելու»,- հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը։
Հարակից հրապարակումներ`
- Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան
- Իշխանություններին վտարել՝ մինչև արտահերթ
- Հրանտ Բագրատյանը քաղաքացիներին կոչ արեց չհավատալ աշխատավարձեր բարձրացնելու մասին Փաշինյանի հայտարարություններին
- Սեյրան Օհանյան. Պարտավոր ենք վերականգնել հայկական հզոր բանակի համբավը
- 2018 թվականից հետո բերեցին նույն կոռուպցիան ու կաշառակերությունը՝ պետականորեն. Իգոր Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան