Փոխարժեքների վերաբերյալ մեր պատմությունը մնում է նույնը. Ներսես Երիցյան
«Ինքը՝ իրավիճակը, կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր կխնդրեի այլ մարդ գար ԱԺ՝ կզբաղվեինք այդ գործով»,-այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով դրամի արժեզրկման վերաբերյալ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Վերջինս հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԿԲ-ն ռիսկեր չի տեսնում դրամի արժեզրկման փաստի մեջ և արդյո՞ք անհրաժեշտություն չի առաջացել միջամտել, որպեսզի այն չազդի գնաճի վրա:
«Փոխարժեքների վերաբերյալ մեր պատմությունը մնում է նույնը, դա ֆունդամենտալներով պայմանավորված չեն, այլ՝ սպասումներով»,- հայտնեց ԿԲ նախագահի տեղակալը:
Երիցյանի խոսքով՝ կան նաև համաշխարհային զարգացումներ, ըստ որոնց՝ դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ, ինչպես նաև դրսից եկող գնաճային ճնշումներ էլ իրենց զգացնել է տալիս: