Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում
Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում: Այս մասին երեքշաբթի «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք շփումներ ենք ունեցել ԱՄՆ վարչակազմի հետ Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք սպառիչ կերպով բացատրել ենք ամերիկյան կողմին, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է նա:
Ռյաբկովը հավելել է՝ Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին Ուկրաինայի արևելքում Կիևի «սադրիչ» պահվածքի հետևանքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը, Մակրոնը և Զելենսկին այս շաբաթ քննարկելու են Դոնբասում տիրող իրավիճակը
- Կիևը Դոնբասում դեռ մտադիր չէ դուրս գալ հրադադարի ռեժիմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան