Այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը, գրում է․
«ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից:
Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվեց
- Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Դատարանը հրապարակում է Քր. Օր.-ի 300.1 հոդվածով քրգործը կարճելու վերաբերյալ միջնորդության մասին որոշումը
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան