Սուրմալուում քննչական խումբ է աշխատում
«Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ անցած գիշեր հրդեհ էր բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում՝ մոտ 2000 քմ մակերեսով, այն մարվել է առավոտյան ժամը 08։39-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այրվել են տաղավարներ՝ գույքով
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները