Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ
Ապրիլի 6-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 12 846 մարդ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի դեմ պատվաստվել է 1214 մարդ:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվել է և պատվաստվել սկսել են նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում
- Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 11 600 մարդ է պատվաստվել
- Վրաստանում փոխվել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան