ԱՀԿ. Աշխարհում COVID-19-ից մահացության դեպքերն աճել են
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը 11 տոկոսով աճել է, COVID-19 վարակի նոր դեպքերի թիվը վեց շաբաթ անընդմեջ ավելացել է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում։
«Համաշխարհային մասշտաբով, COVID-19 նոր դեպքերի թիվն ավելացել է վեց շաբաթ անընդմեջ, և վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 4 միլիոն նոր դեպք: Մահվան նոր դեպքերը նույնպես աճել են 11 տոկոսով՝ նախորդ շաբաթվա համեմատ, գրանցվել է ավելի շատ քան 71 հազար մահվան նոր դեպք», - նշված է տեղեկագրում։
ԱՀԿ տվյալներով, յոթ օրվա ընթացքում Հարավարևելյան Ասիայում COVID– ից մահացությունների աճը կազմել է 46 տոկոս, Ամերիկայում՝ 15 տոկոս, Արևելյան Միջերկրական ծովում՝ 7 տոկոս, Եվրոպայում՝ 2 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- 06.04.2021. Կորոնավիրուսի 760 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- Արգենտինայի նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ հունվարին պատվաստումից հետո
- Իրանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
- ԱՄՆ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիների թիվը