Քաղաքական 20:37 07/04/2021 Հայաստան

Սա պատերազմ չէր, բնաջնջում էր, խաբեություն, դավադրություն, մենք թուրք չենք տեսել. Անահիտ Մարտիրոսյան

Հայ կինը տարբերվում է բոլոր ազգերի կանանցից, մենք մեր տղամարդկանց կողքին ենք թե՛ պատերազմի դաշտում, թե՛ թիկունքում. այս պատերազմը կարող էր և չլինել, եթե հարցը դիվանագիտորեն լուծվեր, սա խայտառակ պատերազմ էր, այն սկզբից մինչև վերջ խաբեություն էր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը:

«1994-ին թուրքը չոքած և ջախջախված էր, այս անգամ էլ մենք պատրաստ էինք գնալ մինչև վերջ, միայն թե այս խայտառակ կապիտուլյացիան չլիներ։ Սա պատերազմ չէր, բնաջնջում էր, նման պատերազմ չի լինում։ Թուրքերն անգամ մեր զոհված տղաների օրգաններն էին վաճառքի հանում։ Առաջինը բանը, որը պիտի արվեր, օդը փակելն էր, բայց այն բաց էր, մենք «Բայրաքթարի» դեմ ոչինչ չունեինք, թեև մեզ ասում էին՝ ամեն ինչ ունենք։ Ասում են՝ մենք հողեր էինք գրավել, ո՞ւմ հողերն ենք գրավել, մենք ազատագրել էինք այդ հողերը, այնտեղ 4-րդ դարի եկեղեցիներ ունենք»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Մարտիրոսյանի՝ հայը սպիտակի ու սևի չպետք է բաժանվի, չկա Գյումրու կամ Չարդախլուի հայ, չկա ամերիկահայ կամ լիբանանահայ. «Մենք մեր հողի գույնի ենք, մենք արժանապատվություն ունենք, ուժեղ ենք ոչ թե լոկ խոսքերով, այլ գործերով։ Առաջին պատերազմում մենք բռունցք էինք, մեր ոգին շատ ուժեղ էր, նույնիսկ մեր մտքով չէր անցնի, որ առաջ գնալու դեպքում դավադրություն կլինի, մենք վստահել ենք մեր հրամանատարներին, նրանք մեզ համար կյանք էին տալիս։ Ով իր խնդիրը լուծում էր, մարտական ընկերոջն էր օգնում»:

Փոխգնդապետի կարծիքով՝ ազատագրած ամեն թիզ հողի համար բերկրանքը համեմատելի չէ որևէ այլ զգացողության հետ, մինչդեռ, օրինակ, Քարվաճառը, որտեղ մենք նույնիսկ առաջ էինք գնում, թղթով հանձնվեց թշնամուն. «Այս պատերազմում շատ էին «Բայրաքթարներն» ու ուղղաթիռները, զոհերը բեկորային վնասվածքներ ունեին, ոչ թե հրազենային։ Այս անգամ մենք թուրք չենք տեսել։ Ինձ համար ամենալավ թուրքը սատկած թուրքն է։ Այսօր մեզ ասում են՝ ընկերություն անեք թուրքի հետ, այն թուրքի, որն իմ զինվորին գլխատում է, այդ գլխի համար 100 դոլար պարգևավճար է ստանում, ես նրա ձեռքը սեղմեմ և նրա հետ առևտո՞ւր անեմ, ես ինձ կհարգե՞մ»:

Անահիտ Մարտիրոսյանի պնդմամբ՝ զոհերի թիվը 5000-ից ավելին է, նրանց կարծես ուղարկել էին մսաղաց՝ վիշապների մոտ. «Մեր հողերն ազատագրվելու են, Շուշին երբեք Շուշա չի դառնալու, ուղղակի մեր երեխաներն էին ափսոս։ Եթե հողերը, հինգ շրջանները վերադարձնելու նպատակ կար, պետք է այդ հարցը դիվանագիտորեն լուծվեր։ Այն, ինչ արվեց, կարելի էր առանց զոհերի անել։ Վերջին տարիներին մեզ ստել են, սուտը ստի հետևից, հակասական խոսակցություններ, լուրեր են եղել»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ պատահական չէ, որ այս իշխանությունները Շուշին թշնամուն նվեր տվեցին նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Քարվաճառը՝ այն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին: «Մենք չենք չոքելու, այդ հողերը դարձյալ մերն են լինելու, ով ուզում է թուրքերի հետ ընկերություն անել, թող գնա այնտեղ իրենց հետ անի։ Ինչպե՞ս կարելի է անարգել Եռաբլուրը, Արցախի եղբայրական գերեզմանը։ Արցախի 75 տոկոսը վերցրին ու տվին թուրքին, հիմա էլ Նժդեհի ազատագրած Սյունիքն են ուզում տալ»,- ամփոփել է Անահիտ Մարտիրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:59
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա
Մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
22:27
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանում
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի...
Աղբյուր` Panorama.am
21:47
Ընթանում է Միրզոյան-Բերբոք հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ  Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Ովքեր կփոխարիներն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին
«Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարք Ն.Ս. իգնատիոս Աֆրամ Բ.-ի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ով վրաերթի են ենթարկել հետիոտնի
Նոյեմբերի 19-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը. Արամ Վարդևանյան
ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը.Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել. «11 ապրիլի 2023 թ., ք. Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վահագն Չախալյանն արդարացվեց. Փաստաբան
«Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ակցիային մասնակից ուսանողները փորձել են փակել Թբիլիսիի պողոտան
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները երեքշաբթի օրը փորձել են փակել Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
Անցած գիշեր ուկրաինական զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԿԸՀ-ն սկսել է Եվրաքվեի ձևաթղթերի ստուգումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան
«Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն»
Աղբյուր` Panorama.am
17:45
Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը. «Գեղարդ»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ահազանգում է Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացման մասին։  «Աստվածաշնչում...
Աղբյուր` Panorama.am
17:43
Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի...
Աղբյուր` Panorama.am
17:36
Զելենսկին ասել է, թե երբ են լինելու հակամարտության վճռորոշ պահերը
Ուկրաինայում շարունակվող հակամարտության որոշիչ պահերը կլինեն հաջորդ տարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր դարձել եք վճարունակ ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն. Փաստաբանը՝ ՔՊ-ականներին
«Այո, ևս մեկ անգամ եմ ասում, 2018-ին դուք չէիք կարող վճարել փաստաբանի անգամ նվազագույն հոնորար։ Այսօր վճարունակ եք դարձել ու ասում եք...
Աղբյուր` Panorama.am
17:04
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
17:03
Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։...
Աղբյուր` Panorama.am
16:45
ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին
Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ...
Աղբյուր` Panorama.am
16:33
ՔԿ. Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ժաննա Անդրեասյանի անդամակցությունը դադարեցվել է, Լենա Նազարյանը խորհրդի նախագահ է ընտրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:59
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
15:57
Վահե Ղազարյանից հետո ովքե՞ր կլքեն ՆԳՆ-ն
Վահե Ղազարյանի ազատումից հետո համակարգն «ինքնակամ» կլքեն նաեւ մի քանի խոշոր ու մանր պաշտոնյաներ: «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}