Մենք իրավունք չունենք լռելու, մենք պետք է պայքարենք․ Արծվիկ Մինասյան
Մենք հասնելու ենք մեր ուզած իրավական պետության կերտմանը, որտեղ դավաճանները և նրանց սպասարկողները տեղ չունեն։ Այս մասին դատարանում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
«2020 թվականի դեկտեմբերի 28-ին էր, երբ հարյուրավոր քաղաքացիներ ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ հավաքվել եւ պահանջում էին պատգամավորների հետ հանդիպումներ՝ իրենց տեսակետները և պահանջները փոխանցելու համար։ Ոստիկանության և Պետական պաշտպանության ծառայության ղեկավարի ակնհայտ հանցագործություններ պարունակող վարքագիծը, ըստ էության, պատշաճ ընթացք չի ստացել, որովհետև մեր բողոքների հիման վրա թե քննչական մարմինները, թե դատախազությունը ցուցաբերել են անգործություն՝ ներկայացնելով, որ հանցագործություն չեն հայտնաբերել»,- նշեց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ոչ միայն մասնագիտական, այլև հանրային դատապարտելի վարքագիծ է.
«Եթե այսպիսի վարքագիծը չդրսևորվեր Դատախազության կողմից, հետագայում մենք չէինք ունենա բռնության նոր դեպքեր։ Սա ևս ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք լռելու։ Մենք պետք է պայքարենք և պայքարելու ենք մինչև իրավական պետությանը բնորոշ և համապատասխան, անձինք, որոնք խախտել են օրենքը կրեն ամբողջական պատասխանատվություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են