Քննչական մարմիններն ուղղակի վախենում են ԱԺ պատգամավորին, ԱԱԾ պաշտոնատար անձին կանչել բացատրություն տալու․ փաստաբան
Քննչական մարմիններն ուղղակի վախենում են ԱԺ պատգամավորին, ԱԱԾ պաշտոնատար անձին կանչել բացատրություն տալու։NEW.am-ի փոխանցմամբ՝ դատարանում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:
«Պարոն Մինասյանը հաղորդում է տվել առանձին 3 դեպքերի վերաբերյալ՝ թե իրեն բերման ենթարկելու մասով, թե ոստիկանության աշխատակիցների գործողությունների եւ անգործության մասով, թե երրորդ անձանց՝ բարձրաստիճան անձանց կողմից կատարված գործողությունների մասով։ Այսինքն՝ որոշակի հատվածով պետք է դիտարկեին, որ ապօրինի գործողություններ են իրականացվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որոշ մասով էլ պիտի դիտարկենք, որ ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում լրիվ կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, ընթացքում նաեւ բռնություն են գործադրել ցույցի մասնակիցների նկատմամբ։ Նյութերը նախապատրաստվել են խիստ թերի, նախապատրաստվել են միայն պարոն Մինասյանին բերման ենթարկելու գործընթացի ձեւական հատվածի մասով։ Այսինքն՝ բերման ենթարկողներից մեկին հարցաքննել են, ասել է՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, մնացած անձանց ինչու չեն հարցաքննել, անհասկանալի է»,- նշել է փաստաբան Գալստյանը։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա