Դոնբասում շփման գծում իրավիճակը վատթարանում է․ Պուշիլին
Դոնբասում շփման գծում իրավիճակը մնում է ծայրաստիճան անհանգիստ և վատթարացող։ Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է Ria-ն։
«Այն (իրավիճակը շփման գծում - խմբ.) մնում է ծայրաստիճան անհանգիստ, վատթարանում է, գնդակոծությունների թիվն ավելանում է», - ասել է Պուշիլինը մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ տարեսկզբից հարձակումների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ:
«Շփման գծում ներգրավված սարքավորումների քանակը, շփման գծում գտնվող անձնակազմն ասում է, որ Ուկրաինան այժմ պատրաստ է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները», - ասել է Պուշիլինը, հավելելով, որ ԴԺՀ-ն պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:
Այնուհետև նա նշել է. «Դժվար է ասել, արդյոք կա բավարար վճռականություն, գիտակցություն, որ դա մահ կլինի ամբողջ Ուկրաինայի համար: Ուկրաինան հրում են, դրդում են արևմտյան երկրները»։
Պուշիլինը նախօրեին հայտարարել էր, թե Ուկրաինային ոգևորել է Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը ՌԴ-ին հորդորում է հստակեցնել մտադրությունները՝ Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված
- Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը, տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական տարրերից մեկն է
- Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան