Երևանում երկու օրից կգրանցվի + 29 աստիճան տաքություն
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից ու մանրամասնում, որ ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում