Թուրքիայի հետախուզությունը հրահանգել է պատրաստվել՝ ջիհադիստներին Դոնբաս ուղարկելուն․ Pentapostagma
Էրդողանը պատրաստվում է ջիհադիստներին ուղարկել Դոնբաս: Այս մասին գրում է հունական Pentapostagma կայքը, որը ամիսներ առաջ կրկին անդրադարձել էր այս հարցին՝ գրելով․«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Դոնբասում առկա հակամարտությամբ, քանի որ նա ցանկանում է կրկնել ճիշտ նույն սցենարը, ինչ Ադրբեջանի հետ: Բաքվում ռազմական ղեկավարությանը հնազանդեցնելուց հետո նա այնուհետև իր սեփական մարդկանց տեղավորեց առանցքային պաշտոնների»:
«Էրդողանը ցանկանում է նույնը անել Ուկրաինայում, և մտադիր է օգտագործել թաթարներին ու ջիհադականներին Ուկրաինայի արևելքում։
Սիրիայի ազգային բանակի վարձկանները մոբիլիզացվել են՝ Ուկրաինայում կռվելու համար, քանի որ Ռուսաստանի հետ լարվածությունը սրվում է», - գրում է կայքը՝ հղում կատարելով սիրիական և քրդական աղբյուրներին:
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը պարզել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը հրահանգել է Սիրիայում այսպես կոչված «Ազգային բանակի» վարձկանների ղեկավարներին պատրաստվել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածության սրման դեպքում նրանց Ուկրաինա ուղարկելու հնարավորությանը:
«Վարձկանների աղբյուրների համաձայն, թուրքական քայլը կատարվել է Ուկրաինայի խնդրանքով, որը կատարել են ուկրաինական հետախուզության սպաները անցյալ շաբաթ՝ Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այս հանդիպման հիման վրա Թուրքիայի հետախուզական ծառայությունը որոշել է որոշ քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի կողքին լինելու համար:
Վարձկաններին մոտ կանգնած աղբյուրը հաստատեց, որ այն բանից հետո, երբ թուրքական հրահանգները հասան վարձկան առաջնորդներին, նախապատրաստական ջանքերն արագացվեցին՝ համաձայն թուրքական հրամանների:
Նա հավելեց, որ իրենք բացել են գաղտնի գրանցման կենտրոններ՝ Ուկրաինա մեկնելու ցանկություն ունեցող վարձկանների անունները գրանցելու համար»,-գրում է կայքը:
Ըստ աղբյուրների, Անկարան ոչ միայն վճարում է վարձկաններին և հրամաններ արձակում պատրաստվել ցանկացած արտակարգ իրավիճակի ուկրաինական ճակատում, այլև գովազդում, որ ուկրաինական պայմանագիրը տնտեսապես ավելի գրավիչ կլինի Լիբիայի ճակատներում և Ղարաբաղի տարածաշրջանում վարձկանների հետ կնքված պայմանագրերի համեմատ։ Համաձայն շրջանառվող տեղեկատվության՝ Ուկրաինա մեկնող յուրաքանչյուր վարձկանի ամսական գումարը կարող է հասնել 4000 ԱՄՆ դոլարի, և որ նրանց առաքելությունը կլինի Ուկրաինայի հետ սահմանին ռազմական գործողություններ զարգացնել և իրականացնել:
Աղբյուրները պարզել են, որ հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության կարևորությունն ու լրջությունը, աշխատանքներ են տարվում առնվազն 7000 վարձկանների առաջին խմբաքանակն ապահովելու ուղղությամբ, որոնք կլինեն սպասման մեջ, որպեսզի Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կարողանա նրանց ուղարկել Ուկրաինա որքան հնարավոր է շուտ։ Թուրքական ներգրավվածությունը հիմնականում բաղկացած է լինելու վարձկանների, անօդաչու թռչող սարքերի, MIT գործակալների, հետախուզական սարքավորումների և, անհրաժեշտության դեպքում, այլ ռազմական տեխնիկա ուղարկելով:
Հարակից հրապարակումներ`
- Դոնբասում շփման գծում իրավիճակը վատթարանում է․ Պուշիլին
- Զելենսկին անվանել է Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը
- Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա
- Գերմանիայի ԱԳ նախարար․ Ղարաբաղը միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են վարձկաններ
- Լավրով. Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար
- Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի դուրս հանի վարձկաններին տարածաշրջանից. Լըմուան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան