20 տոկոս հարստացված ուրանի Իրանի պաշարները հասել են 55 կգ-ի
Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների մասին օրենքի գործադրումից հետո և առաջադեմ ցենտրիֆուգների կիրառման արդյունքում, 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները հասել են 55 կգ-ի: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բեհռուզ Քեմալվանդին, անդրադառնալով Իրանի խորհրդարանում հաստատված «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների մասին» օրենքի գործադրմանն ասել է. «Այս օրենքը հիմնականում վերաբերում էր տարեկան 120 կգ 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությանը: Օրենքի հաստատումից հետո անհրաժեշտ գործողություններ ձեռնարկվեցին և հարստացման գործընթացը մեկնարկեց»:
«Այս պահի դրությամբ մենք արտադրել ենք 55 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան: Մենք անցել ենք ճանապարհի համարյա կեսը և ավելի քիչ քան 8 ամսվա ընթացքում, կկարողանանք ապահովել սահմանված չափը»,-ասել է խոսնակը։
Քեմալվանդիի խոսքերով, ուրանի հարստացման տեմպն այս պահին ավելի արագ է, քան ՀԳՀԾ-ն ստորագրելուց առաջ:
«Ըստ վիճակագրության, ներկա պահին մենք ունենք 30 տոկոսով ավելի մեծ արտադրական հզորություն, քան նախքան ՀԳՀԾ-ն։ Ներկա պահին հարստացման հզորությունը կազմում է 16 հազար հինգ հարյուր սու, իսկ ՀԳՀԾ-ից առաջ այն կազմում էր 12 հազար հինգ հարյուր սու»,-ասել է Քեմալվանդին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան