Ուկրաինայում աճում է կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը
Ուկրաինան գրանցել է կորոնավիրուսային վարակի հետ կապված մահվան դեպքերի նոր ռեկորդ, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Մաքսիմ Ստեպանովին:
Անցած 24 ժամվա ընթացքում 481 մարդ է մահացել, ինչը գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 433 մահ, որը գրանցվել էր անցած ուրբաթ՝ ապրիլի 2-ին:
Ստեփանովն ասել է, որ վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակի 15 415 նոր դեպք, ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, Ուկրաինայում հիվանդացել է 1 784 579 մարդ, մահացել է 35 498 հոգի:
Ավելի վաղ Ուկրաինայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել էր 35 հազարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները