Ռոհանի. Մենք ՀԳՀԾ-ի վերակենդանացման նոր փուլի ականատեսն ենք
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ այսօր Իրանը ՀԳՀԾ-ի վերակենդանացման նոր փուլի ականատեսն է։ Այս մասին գրում է Pars Today-ը։
«Այսօր լսվում է միայն մի ձայն՝ ՀԳՀԾ-ի կապակցությամբ բլորը եկել են այն եզրակացության, որ ՀԳՀԾ-ից ավելի լավ համաձայնություն և դրա լիարժեք գործադրումից ավելի լավ ուղի գոյություն չունի»,-ասել է Ռոհանին։
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ գործող կառավարության համար հպարտանալու առիթներից է այն, որ հաջողվեց ձախողել ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն քաղաքականությունը, ինչը հնարավոր եղավ ժողովրդի դիմադրության և գերագույն առաջնորդի ուղղորդումների շնորհիվ:
Նշելով, որ Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթը հասել է համաշխարհային հանրության ականջին, Ռոհանին հավելել է. «Մենք նպատակ չունենք իրականացնել ոչ խաղաղանպատակ գործողություններ: Այն, որ հայտարարել ենք, որ չենք գործադրելու լրացուցիչ արձանագրությունները և գործարկելու ենք արդիական ցենտրիֆուգներ, ժաանակավոր բնույթ ունի: Եթե համաձայնագրի բոլոր կողմերը վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կանի դա»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի հարցով քննարկում, որին մասնակցում էր ԱՄՆ-ը․ առաջին անգամ՝ Թրամփի վարչակազմի կողմից համաձայնագրից դուրս գալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Վիեննայում Իրանի փոխարտգործնախարարի վրա հարձակման փորձ է կատարվել
- Ամերիկացի սենատոր. Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ
- Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը