Եթե երթը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանության պարտականությունն է աջակցել դրան. Մելիքյան
«Մեր երկրում գործում է հավաքների ազատության մասին օրենք»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկելուն։
Նրա խոսքով, եթե երթը կամ ցանկացած այլ հավաք կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանության պարտականությունն է աջակցել այդ հավաքին։
Իրավապաշտպանը ընդգծեց, որ նախկինում երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ամենուր այդ փաստաթուղթը բարձր թափահարում էր։
«Շատ գեղեցիկ ձևով աջակցում են ոստիկանները։ Ուժ կիրառելով իրենք շնորհավորում են կանանց»,- նշեց նա։
Անդրադառնալով կանանց կողմից դեպի կառավարության շենք ձվեր նետելուն՝ Ռուբեն Մելիքյանն առաջարկեց հիշել «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվեր նետելու պատմությունը, ապա հավելեց, որ այդ դեպքի առիթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
«Մեր երկրում մենք պետք է հարգենք իրավունքը և նախադեպերը։ Չէի՞ք ուզում, որ ձու նետելը դառնար իրավաչափ, պատասխանատվության ենթարկեիք այն խուլիգաններին, որոնք այդ պրակտիկան ներդրեցին Հայաստանում»,- նշեց նա։
Ռուբեն Մելիքյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ կանայք խաղաղ ակցիա են իրականացնում, որևէ մեկը ռումբ չի նետել, զենք չի կիրառել, ուստի նրանց պետք է աջակցի ոստիկանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ
- Ոստիկանների կոպիտ «ապրիլյոթյան անակնկալը» կին ակտիվիստներին և լրագրողներին
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան