«ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց մեծ թվով ոստիկանական ուժեր էին սպասում. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:
Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց.
«Դուք ապահովում եք թուրքահպատակների անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: հորդորում ենք բացել ճանապարհը և թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մեն դա կանենք ինքնուրույն»:
Դրանից հետո կանայք փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին: Կանայք նաև ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Կանանցից մեկն էլ հարցրեց. «Աղջիկներին հրելը նորմա՞լ է, տղաներ։ Ապրիլի 7-ը հիմա մե՞րն է, թե՞ ձերն է, դուք ձեր փետրվարի 23-ը փոխեք մարտի 8-ով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան