«Ընդամենը 5 օրում ՀՀ դրամն արժեզրկվել է 5 դրամով»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Խոստացել էի դրամի փոխարժեքի թեմայի անդրադառնալ, երբ այն կհատի 540 դրամի սահմանագիծը։ 2021 թվականի ապրիլի 7-ին դա կատարվեց։ 1 ԱՄՆ դոլարը 535 դրամի սահմանագիծը հատել էր 2021 թվականի ապրիլի 2-ին։ Ընդամենը 5 օրում ՀՀ դրամն արժեզրկվել է 5 դրամով։ Փաստորեն, եթե 1 ԱՄՆ դոլարին հիմա ավելացնենք ևս 60 դրամ, ապա հնարավոր կլինի գնել 3 հատ 200 դրամանոց «բրենդային» հավկիթ։
Շարունակե՛ք վայելել հետպատերազմյան «տնտեսական հեղափոխության» «արդյունքները» և զբաղվեք «ընտրություններով», կամ որ նույնն է, այս աղետը Ձեր գլխին բերած հանցավոր իշխանության ամրապնդման գործընթացով։
Այս թեմայով հաջորդ հիշեցումը կանեմ «հոբելյանական» 1 դոլարը 550 դրամի ժամանակ»։
Խոստացել էի դրամի փոխարժեքի թեմայի անդրադառնալ, երբ այն կհատի 540 դրամի սահմանագիծը։ 2021 թվականի ապրիլի 7-ին դա...
Опубликовано Edgar Ghazaryan Вторник, 6 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Դոլարի փոխարժեքը Հայաստանում բարձրացել է մոտ 8 տոկոսով
- ԿԲ-ն՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի գործարքների մասին