Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա
Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca ընկերությունը դադարեցրել են իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների և դեռահասների վրա՝ դրա կիրառումից հետո մեծահասակների մոտ թրոմբոզների հնարավոր առաջացման պատճառով։ Այս մասին գրում է news.ru կայքը՝ հղում անելով Wall Street Journal թերթին։
Օքսֆորդում հայտարարել են, որ փորձարկումների ընթացքում որևէ խնդիր չի արձանագրվել, բայց հաստատությունը սպասում է լրացուցիչ տեղեկատվության բրիտանական կարգավորող մարմնից որոշում ընդունելու համար։
Նախօրեին, Եվրոպական դեղամիջոցների գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ կապ կա AstraZeneca ընկերության պատվաստանյութի և հիվանդների մոտ թրոմբոզի առաջացման դեպքերի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ
- ԱՀԿ-ն ոչ մի կապ չի տեսնում AstraZeneca պատվաստանյութի և տրոմբի առաջացման միջև
- AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանիայում յոթ մարդ է մահացել
- Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո երկու մարդ է մահացել
- Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան. «Փաստինֆո»
- Նիդեռլանդներում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կին է մահացել
- AstraZeneca պատվաստանյութից հետո Անգլիայում հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան