Սերժ Սարգսյան. Մեր իրականության մեջ կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է
ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Հայաստանի երիտասարդական հիմանդրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայան, միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։
Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա գտնվող երիտասարդների ու նրանց հասակակիցների ձեռքում է:
«Մեր իրականության մեջ կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է»,-ըստ աղբյուրի, ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական այս կամ այն ուժին մարդիկ անդամագրվում են պաշտոն ստանալու համար։
«Ես վստահ եմ, որ գնալով այս բացասական մասը վերանալու է, և մարդիկ քաղաքական ուժերին անդամակցելու են, որպեսզի ապրեն շատ ավելի լավ երկրում։ Այլ ճանապարհ չկա երկիրը զարգացնելու, քան փորձել քաղաքական ուժերի միջև մրցակցության միջոցով հասնելու հաջողության»,- ասել է երկրի Նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում