Հարավային Կորեան դադարեցնում է AstraZeneca-ով պատվաստումները
Հարավային Կորեան դադարեցրել է պատվաստումները AstraZeneca պատվաստանյութով՝ թրոմբոզի դեպքերի մասին հաղորդագրությունների ֆոնին: Այս մասին հայտնում է NSN-ը:
Նշվում է, որ մարտին ԵՄ-ում AstraZeneca-ով պատվաստված որոշ հիվանդների մոտ սկսվեց տեղեկատվություն հայտնվել վտանգավոր բարդությունների մասին: Այս մասին առաջինը հայտնեց Ավստրիան, որտեղ պատվաստումից հետո մեկ անձի մոտ ախտորոշվեց բազմակի թրոմբոզ և մահացավ պատվաստումից 10 օր անց: Դրանից հետո բարդությունների մասին տեղեկատվությունը սկսեցին տարածել Եվրամիության այլ երկրները:
Դեղերի Եվրոպական գործակալությունն էլ նախօրեին (EMA) հաստատել է AstraZeneca պատվաստանյութի ընդունման և թրոմբոզի դեպքերի միջև կապը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան