Թաներ Աքչամը նոր գիրք է գրել՝ Հայոց ցեղասպանության մասին
Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը նոր գիրք է գրել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Գիրքը թուրքերեն է։ Այս մասին Աքչամը գրել է ֆեյսբուքում։
«Իմ առաջիկա թուրքերեն գիրքը: Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն։ Ես հետագայում կթարգմանեմ կազմի հետևի տեքստը:
Սա հիանալի զգացողություն է, ինչպես նորածին երեխան ...»,- գրել է Աքչամը։
Նշենք, որ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։
My forthcoming Turkish book. A Short History of Armenian Genocide. I will translate the text at the back of the cover...
Posted by Taner Akcam on Tuesday, April 6, 2021