ՌԴ Մարդասիրական արձագանքման կենտրոնի ուղեկցությամբ 145 տոննա բեռ է տեղափոխվել Քարվաճառ
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը, սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական տասներկուերորդ շարասյունը, որը բաղկացած էր 15 ԿամԱԶ մակնիշի ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել 145 տոննա բեռի առաքում: Առաքվել է նաև սնունդ, շինանյութ և էլեկտրամատակարարման համակարգերի վերանորոգման սարքավորումներ:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, տրանսպորտային միջոցների տասներկու շարասյունով արդեն տեղափոխվել է ավելի քան 2100 տոննա բեռ:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը