Ոստիկանների կոպիտ «ապրիլյոթյան անակնկալը» կին ակտիվիստներին և լրագրողներին
Ինչպես արդեն հայտնել ենք, Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին, որոնք որոշել են մտնել կառավարության շենք և թուրքական ֆես դնել կառավարության անդամների գլուխներին։
Լրագրողները մոտեցան ոստիկաններին, որպեսզի հետաքրքրվեն՝ ակցիային մասնակցող քանի՞ կին է արդեն բերման ենթարկվել, քանի՞սն է արդեն ստացել «ոստիկանների կողմից մատուցվող ապրիլյոթյան նվերը»։
Ի պատասխան՝ ոստիկաններից մեկը նշեց. «Էդ ակցիա չի, անցեք»։
Լրագրողն էլ խնդրեց չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությունը ծավալելուն, ապա ևս մեկ անգամ հարցրեց. «Քանի՞ կին է արդեն բերման ենթարկվել»։
Պատասխանելով՝ ոստիկանն ասաց. «Հեսա կիմանաք, կասենք, կիմանաք»։
Նկատենք, որ ոստիկանների հրմշտոցներից անմասն չեմ մնացել նաև լրագրողները։
Հարակից հրապարակումներ`
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
- Մենք այսօր պատրաստվում ենք թուրքական ֆեսը դնել այս իշխանություների գլխին ու վռնդել նրանց. Աննա Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան