Բաբկեն Թունյանը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու հանձնաժողովի նիստերին
«Եղել են դեպքեր, երբ օրենքները քննարկել ենք, ընդունվել են, հետո նախագահի հետստորագրման հետ կապված պրոցեսում նախագահի աշխատակազմից որոշ մտահոգություններ են հնչել»,- Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և հավելեց, որ դրանից հետո իրենք առաջարկել են, որ նախագահի աշխատակազմից մշտապես մասնակցեն հանձնաժողովի նիստերին:
Թունյանի խոսքով՝ եղած մտահոգությունները և հարցերը պետք է տեղում բարձրացնել, որպեսզի վերջին՝ ստորագրման փուլում որոշ դիտարկումներ չարվի ու այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ԱԺ-ում կամ այլ կառույցներում հարցերը պատշաճ կերպով չեն դիտարկվում:
Հանձնաժողվի նախագահը գործընկերային աշխատանքի կոչ արեց նախագահի աշխատակազմին և բերեց օրինակ՝ երբ «Պաշտպանության մասին» օրենքը փոփոխելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը կրկին որոշ մտահոգություններ էր արտահայտել:
Նկատելով որ ԱԺ-ն ոչ միայն օրենքներ մշակելու մարմին է, այլև հաղորդակցության և քաղաքականության մասին խոսելու՝ Բաբկեն Թունյանը արձագանքեց նախորդ օրը Սևան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթին:
Վերջինս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի եկամուտների հայտարարագրերը դեռ չեն հրապարակվել, և նրանց տարեկան եկամուտը չի կարող 60 հազար դոլար լինել, ինչպես հայտարարել էր Հրանտ Բագրատյանը:
Թունյանը նաև հայտնեց, որ նախկին վարչապետի հնչեցրած պետական պաշխատողներին վճարված 120 մլն դոլար պարգևավճարները չեն վերաբերում միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ՝ 20 հազար աշխատակցի:
«Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ անցած տարի 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել, ապա ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց, ինքն է ներողություն խնդրելու»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Խմբակցության մյուս պատգամավորը՝ Հայկ Սարգսյանն էլ առաջարկեց լավ նոտայով սկսել նիստը և շնորհավորեց կանանց Մայրության և գեղեցկությա տոնի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում