Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ. Շահնազարյան
«Այսօր մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են. բոլորս տեսանք ոստիկանության վայրագությունները»,- այսօր կառավարության դիմաց «ՎԵՏՕ» շարժման կանանց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱՊՎ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով, ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին հայ տղաների դեմ:
«Ոստիկանությունն է մնացել միակ հենարանը այս պետական դավաճանի իշխանությանը: Սրանք նույն վարձկաններն են, ինչ որ ջիհադիստները: Հպարտանում եմ մեր կանանցով: Կարևորն այն է, որ հիմա մենք չհոգնենք: Հայաստանը պետք է ազատվի պետական դավաճաններից և պետական դավաճանները պետք է կանգնեն դատարանի առջև»,- շեշտեց նա:
Հիշեցենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշում էին, որ գործող իշխանությունները թուրք են, և իրենք պետք է թուրքական ֆեսը դնեն իշխանավորների գլխին։
Սակայն կառավարության շենք մուտք գործել նրանց չհաջողվեց։ Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին կանանց նկատմամբ, ապա նրանցից ոմանց բերման ենթարկեցին։
Հարակից հրապարակումներ`
- Եթե երթը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանության պարտականությունն է աջակցել դրան. Մելիքյան
- Ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին