«Իրավունք». Աննա Հակոբյանը Հայկ Չոբանյանին ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ արել է դեռ մարտի 12-ին
«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորովին վերջերս «Իրավունքը» գրեց, որ Աննա Հակոբյանը հանդիպել է Տավուշի արդեն նախկին մարզպետ, այժմ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանին: Պարզվում է՝ Հակոբ Արշակյանին պաշտոնանկ անելու մտադրություն իշխանական ընտանիքն ունեցել է դեռևս մարտի սկզբին:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ստվերային ղեկավար Աննա Հակոբյանը Հայկ Չոբանյանին դեռ մարտի 12- ին ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ է արել, իսկ ահա Չոբանյանն առանց վարանելու համաձայնել է: Իսկ թե ով է Աննա Հակոբյանը, որ զբաղված է պաշտոններ բաժանելով, հարցրեք «հպարտ» քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում