Վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում է Նիկոլի դեմքին, այլ ոչ թե ֆեսից. Մալյան
«Ոստիկաններին կոչ կանեմ, որ նախ տղամարդ լինեն, հետո նոր ոստիկան։ Մենք այսօր տեսանք, որ տղամարդկության գործոն կարծես թե գոյություն չունի»,- այսօր Կառավարության շենքի մոտ «ՎԵՏՕ» նախաձեռնության կին ակտիվիստների ակցիայի ընթացքում ասաց քաղաքացիական ակտիվիստ, քաղաքական տեխնոլոգ Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով, ոստիկանները ոչ միայն կառավարության շենքի մոտ են բռնության ենթարկել, այլ նաև բաժնում. «Նոր աղջիկներից մեկն ասաց, որ բաժնում էլ են իր նկատմամբ բռնություն գործադրել»։
Նարեկ Մալյանը տեղեկացրեց, որ աղջիկների ակցիայի իմաստն այն էր, որ նրանք թուրքական ֆեսերը վերցրել ու ուզում էին տանել հագցնել այս իշխանությունների գլխին։
«Հիմա ես չեմ հասկանում՝ ի՞նչն է խնդիրը, եթե իրենք անթաքույց թուրքական օրակարգ են սպասարկում, ֆե՞սն է խնդիրը, չեմ հասկանում։ Վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մարքում է Նիկոլի դեմքին, ոչ թե ֆեսից։ Իրենք արդեն ափաշքյարա թուրքերի օրակարգ են սպասարկում, չեն թաքցնում, իսկ ֆեսն իրենց տենց նեղություն տվե՞ց։ Թող էդ ֆեսերը դրած կառավարության նիստ անեն, մենք էլ իմանանք՝ թուրքերն եկել, գրավել են էս երկիրը, որ մենք էլ մեր անելիքն անենք։ Դրանից հետո 3 ընտրութույուն կլինի՝ կամ ռադ կանենք թուրքերին, կամ կհամակերպվեն ոմանք, մյուսներն էլ կարտագաղթեն»,- կարծիք հայտնեց նա։
Դիտակմանը, թե իշխանություններն անընդհատ ասում են, որ կան պետություններ, որոնք վերջ են դրել դարավոր թշնամանքին, Նարեկ Մայանն արձագանքեց՝ այդ 5000 երեխանե՞րն էին խանգարում խաղաղությանը։
«Թող մի տարի առաջ խաղաղություն հաստատեին։ Եռաբլուրում պառկած երեխե՞քն էին խանգարում այդ խաղաղությանը»,- հարց հնչեցրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ. Շահնազարյան
- Ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան