Կրթություն, գիտություն 12:13 07/04/2021 Հայաստան

Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանում գիտության անմխիթար վիճակի, դրան հանգեցրած քաղաքականության, անհրաժեշտ քայլերի ու հնարավոր հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետ։

Հարց - Պարոն Սարգսյան, վերջերս երևանյան դպրոցներից մեկի ուսուցչուհին ինձ խնդրեց օգնել կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի մասնագետներ գտնել։ Ասաց, եթե նախկինում մարդիկ գումար էին տալիս դպրոցում աշխատանքի տեղավորվելու համար, հիմա մենք ենք խնդրում, որ գան, բայց կադրեր չկան։ Սա մասնավո՞ր դեպք է, թե՞ համատարած խնդիր։

Պատասխան - Համատարած խնդիր է։ Հաշվի առնելով, որ ես ժամանակին դպրոցում դաս եմ տվել ու դպրոցի հետ կապը երբևիցե չեմ խզել՝ կարող եմ ասել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ծայր աստիճան անփույթ ու վատ վերաբերմունք եղավ բնագիտական գիտությունների ու առարկաների  նկատմամբ, դրանք դարձան ոչ պոպուլյար։ Նման գիտություններն ու առարկանները պոպուլյար են դառնում այն պարագայում, երբ գոյություն ունի պետական մոտեցում, երբ նույն ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը համարվում են ստրատեգիական ռեսուրս։

Հայաստանում դրանք մի կողմ շպրտվեցին, դպրոցներում այդ առարկաների հեղինակությունը շատ կտրուկ նվազեց, դրանք սկսեցին աստիճանաբար մահանալ։ Աշակերտները սկսեցին գնալ դեպի իրավագիտություն, տնտեսագիտություն և նման մասնագիտություններ։ Նաև հաշվի առնելով, որ չկար տնտեսություն, չկար նման մասնագետների պահանջարկ՝ պատկերացրեք, եթե լիներ գործարան, որտեղ արտադրում են միկրոէլեկտրոնիկա, ապա պետք կլինեին մասնագետներ, որոնք հասկանում են ինչ-որ բան, այդ դեպքում օրինակ Պոլիտեխնիկը շատ լուրջ կոնտինգենտ էր հավաքելու, որտեղ պետք էին լինելու նաև ֆիզիկայի շատ լուրջ գիտելիքներ, իսկ հիմա գործարանները չկան։ Այս ամենի բացակայությունը բերեց կադրերի որակական ու քանակական անկման՝ սկսած բուհերից, որոնք ունեին նեղ ինժեներական ուղղվածություն, վերջացրած Մանկավարժական ինստիտուտով, որտեղ պետք է պատրաստեին ուսուցիչներ։

Եթե չեմ սխալվում, անցած կամ նախանցած տարի Մանվարժական համալսարան ֆիզիկայի ուղղությամբ դիմել էր մեկ դիմորդ Գյումրիում։ Սա աղետ է։ Սա բերում է նրան, որ Խորհրդային միության փայլուն ուսուցիչները, որոնք տարիքի պատճառով հեռանում են հանգստի, տեղը զիջում են բավականին ցածր կրթական ցենզ ունեցող երիտասարդների, որոնք օբյեկտիվ պատճառներով շատ թույլ են։ Հետևաբար դասավանդել երեխաներին այդ լրջագույն առարկան, որը հիմքն է տեխնոլոգիաների, դառնում է անտանելի բարդ պրոբլեմ։

Բնականաբար, եթե ուսուցիչը վատն է, աշակերտները դառնում են վատ, որովհետև ուսուցումը դառնում է ծայրաստիճան անհետաքքիր ու բեռ, պոպոլյարությունն ավելի է ընկնում։ Սա էլ շղթայաբար բերեց նրան, որ ոչ ոք չէր ուզում գնալ այդ ուղղությամբ։ Այնպես որ խնդիրը համատարած է, համակարգային։ Ես ձեզ հավատացնում եմ, մի քանի տարի հետո կլինեն դպրոցներ, որտեղ այդ առարկաները չեն ուսուցանվի, երեխաները կատարյալ անգրագետ են լինելու։ Սա առաջին հերթին անդրադառնալու է բանակի մարտունակության վրա, որովհետև բանակը տեխնոլոգիաների լուրջ համալիր է, որն օգտագործում են պաշտպանական խնդիրներ լուծելու համար։ Եթե մենք հիմա այդ ամենը չշտկենք, ապա անվտանգային հարցերում մեծ պրոբլեմների ենք հանդիպելու։ Վերջին պատերազմը ձեզ վառ օրինակ։

Հարց - Դուք մասամբ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ես ուզում էի հարցնել, եթե խնդրի լուծման ուղղությամբ շտապ քայլեր չձեռնարկվեն, ի՞նչ հետևանքների ենք բախվելու։

Պատասխան - Հետևանքների մասին վաղուց եմ խոսում, ուղղակի ոչ այսպես հրապարակային։ Սովորաբար գիտնականը գերադասում է սուսուփուս իր գործն անել, հանրային գործունեությամբ չզբաղվել։ Բայց հիմա հասկանում եմ, որ դա սխալ է։ Պետք է բացատրել, որ մենք կկանգնենք պետականության կորստի առաջ, չենք ունենա կիրթ հասարակություն, կիրթ հանրություն, իսկ այսօրվա դրությամբ կրթությունը պետության իմունային համակարգի կարևորագույն բաղադրիչն է։

Եթե հասարակությունը, առավել ևս այսպիսի տեխնոլոգիական ժամանակաշրջանում լինի անգրագետ ու անկիրթ, ապա նման հասարակությունն ի վիճակի չէ մրցակցության մասնակցել։ Մենք պետք  սթափվենք։ Դա պետք է լինի ոչ թե մեկամյա ծրագիր, այլ պետք  է լինի երկարատև, հետևողական ու շարունակական ծրագիր՝ անկախ այն բանից, թե ով է իշխանության։ Դա պետք է գիտակցեն։

Հարց- Կա՞ այդ գիտակցումն իշխանության մոտ։

Պատասխան - Ո՛չ։ Ես իմ նախորդ ելույթներից մեկում նշել եմ, որևէ իշխանության օրոք խորքային գիտակցում, թե ինչու է պետք պետությանը գիտություն, տեղի չունեցավ։ Ես կրկնում եմ, դա մեր քաղաքական էլիտայի կրթական ցենզի ցածր լինելու հետևանք է։ Նրանք չեն հասկանում, դա ինչ է։ Նրանք օգտվում են գիտության պտուղներից՝ մեքենաներից, հեռախոսներից և այլնից, առանց վերլուծելու, որ դրանց հիմքում հիմնարար գիտությունն է, որը մարդկությունը նախ զարգացրեց, հետո նոր կարողացավ ծառայեցնել իրեն։

Նրանցից շատերը համարում են, որ գիտությունը բեռ է պետության վրա։ Պետությունը հենց նրանով է տարբերվում բիզնես կանտորայից, իսկ մեզ մոտ հենց այդպես է՝ 20 դրամ դնեն, 25 դրամ վերցնեն... պետությունն այդպես չեն կառուցում։ Պետությունը պետք է ունենա երկարատև ծրագրեր, որոնք պահանջում են մեծ ներդրումներ, որոնց մի մասի հետ գալը հնարավոր է և տեղի չունենա, իսկ մի մասն էլ կբերի բավականին լուրջ ու մեծ գումար, բայց դրա հետ կզարգանա հասարակությունը։

Այսպես շուտով հերթը կարող է հասնել մշակույթին։ Վաղը կարող են ասել՝ մենք փակում ենք գրադարանները, թանգարանները, հուշարձանները, քանի որ դրանք գումար չեն բերում, իսկ վաղը չէ մյուս օրը մենք կդառնանք աֆրիկյան մի ցեղ, որի գլխավոր նպատակը փորը կուշտ, տակը չոր լինելն է։ Եթե մենք գնում ենք դրան, ուրեմն ցավոք, մենք ապագա չունեցող ազգ ու պետություն ենք։

Գիտության հարցն ամեն կերպ վանվում է մի կողմ, հիմա շատ են սիրում ասել՝ օրվա հացի խնդիր ենք լուծում, բայց այդպես չի լինում, պետությունն այդպես չեն կառուցում, առավել ևս հիմա։

Հարց - Գիտության հատկացումները անհրաժեշտ չափով չավելացնելը իշխանությունները պայմանավորում են բյուջեում միջոցների սղությամբ։ Ո՞րն է այս պատճառաբանությանը Ձեր հակադարձումը։

Պատասխան -Փորձը ցույց է տալիս, երբ կառավարությանը պետք  է իրենց կոմֆորտի հետ կապված ինչ-որ հարցեր լուծել, միանգամից գումարներ գտնում են։ Տարատեսակ օրինակներ կան։ Բայց այստեղ խոսքը ռազմավարական մտածողության մասին է։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանում Գիտությունների Ազգային Ակադեմիան հիմնադրվել է 1943 թվականին, երբ դեռ չէր ավարտվել նույնիսկ Կուրսկի ճակատամարտը։ Երբ ամբողջ երկիրը կենտրոնացած էր ռազմաճակատի հոգսերի վրա, Հայաստանում տեխնիկական ճառագայթների հետազոտություններ էին իրականացնում Ալիխանյան եղբայրները։ Հենց դրա շնորհիվ հիսուն տարի անց Հայաստանը դարձավ Խորհրդային Միության տեխնոլոգիապես ամենազարգացած հանրապետություններից մեկը, որին նաև Սիլիկոնյան հովիտ էին համարում։

Գումար չլինելու մասին այդ հեքիաթները թող էլ չպատմեն, հերի՛ք է։ Իմիջիայլոց ասեմ, մենք Գիտության պետական կոմիտեում շատ լավ կազմ ունենք։ Թե կոմիտեի նախագահը, վարչության ղեկավարները բավականին լուրջ, ադեկվատ ու հայրենասեր տղաներ են։ Ես նրանց լավ եմ ճանաչում։ Նրանք անընդհատ պայքարում են՝ փորձելով բացատրել, որ գիտության համար ծախսված գումարները շատ ավելի մեծ տոկոսով վերադառնալու են։ Դա պետք է հասկանալ։ Այլ բան, որ պետք է լուրջ օպտիմիզացիա իրականացնել, կան խմբեր, որոնք աշխատում են ոչ արդյունավետ։ Պետք է զտում իրականացնել, դա պետք է լինի պետական ծրագիր։

Իհարկե, կան նաև ավանտյուրիստներ, որոնք ներկայացնում են իրենց զառանցանքերը որպես գիտական աշխատանքներ ու կարողանում են դրանք հրամցնել տարատեսակ չինովնիկներին, քանի որ վերջիններն ունեն կրթական ցածր մակարդակ ու չեն հասկանում, կոպիտ ասած, թե ինչ են իրենց դեմ տալիս։ Դրա համար ցանկացած զարգացած երկրում կան կառավարությանը կից գիտական խորհուրդներ, որոնց աշխատանքներում ներգրավված են բարձր որակի պրոֆեսիոնալներ, որոնք պետք է տան եզրակացություն այս կամ այն գիտական ծրագրի վերաբերյալ։ Միայն գիտնական փորձագետների կողմից տրված եզրակացությունից հետո է տրամադրվում  ֆինանսավորումը։

Իսկ մեզ մոտ հիմա շատ հետաքրքիր տրամաբանություն է գործում՝ դուք վատ եք աշխատում, գիտությունը ցույց տվեց, որ բան չի կարողանում անել։ Տարիներ շարունակ գիտությունը չեք ֆինանսավորել, ամեն ինչ արել եք, որ երիտասարդությունը թողնի և հեռանա այս երկրից, իրեն չտեսնի գիտության մեջ, արդյունքը սա պետք է լիներ։ Գիտնականի այն կերպարը, որ ձևավորեցին տարիների ընթացքում՝ նվացող, վատ հագնվող, անթրաշ, անընդհատ գումար մուրացող... Դա սխալ կերպար է։ Այսօր գիտությամբ զբաղվող երիտասարդները շատ լավ էլ ապրում են, ոտքի էլ կանգնած են, բայց հիմնականում Հայաստանից դուրս։

Հիմա տեսեք, ինչո՞ւ «Գիտուժ» նախաձեռնությունը ձևավորվեց։ ՏՏ ոլորտում աշխատող տղաները հասկացան, որ կադրեր չեն կարողանում գտնել, չկան, որովհետև այնքան է ընկել գիտական մակարդակը, որ բուհերը չեն կարողանում լավ ուսանող տալ։ Այստեղ ամեն ինչ հստակ է, եթե մարդն ակտիվ գիտությամբ է զբաղվում, կարողանում է նաև լավ ուսանողներ պատրաստել, որովհետև ժամանակակից գիտության միտումներին ծանոթ ես։ Իսկ եթե մասնագետը, կոպիտ ասած, չարքաշ կյանքով է ապրում, ամբողջ նպատակն այն է, որ գնա երկու ժամ լեկցիա կարդա, հետո թողնի գնա ու մտածի, ոնց կողքից գումար աշխատի, պարզ է, որ ուսանողին ոչ մի մակարդակ էլ փոխանցել չի կարող։ Այսինքն՝ այն հիմնական լոկոմոտիվը, որ ունակ է զարգացնել ու առաջ տանել պետությունը, գիտական ենթակառուցվածքներն են։

Հարց - «Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ մեր հարցազրույցների ընթացքում նրանք նշում են, որ գիտության հատկացումների՝ շարունակական ու հետևողական ավելացումը դրական ազդեցություն է կունենա դպրոցների, կրթության վրա։

Պատասխան - Անպայման։ Եկեք ես ասեմ շղթան. Լավ գիտնականը պատրաստում է լավ ուսանող, լավ ուսանողն ունենում է լավ գիտելիքներ, նրանց մի մասը, որ գնում են դպրոց, դառնում են որակյալ ուսուցիչներ, համապատասխանաբար տալիս են լավ գիտելիքներ, դրա արդյունքում ունենում ենք լավ աշակերտներ, նրանք էլ հետագայում դառնում են լավ ուսանողներ, լավ ուսանողը դառնում է լավ մասնագետ։

Գերմանիան, որ կրթությունն անվճար է դարձրել, հասկանում է, որ կիրթ մարդը հետագայում շատ ավելի մեծ գումար է տալիս պետության բյուջեին, քան անկիրթը։ Նրանք հասկանում են, որ դա պետությանը ձեռնտու է։ Օրինակ, ես համարում եմ, որ մեր պետությունից նման սարսափելի արտագաղթը անգրագետ լինելու հետևանք է, քանի որ պարզ, պրիմիտիվ աշխատանք շատերն են կարողանում անել, դրա համար շատերը գնում են ու սկսում ասֆալտ փռել կամ առևտրով զբաղվել արտերկրում։

Այս առումով Ճապոնիայի օրինակը պետք է հստակ լինի։ Ատոմային ռմբակոծություններից հետո կայսրն ասաց՝ եկեք, հասկանանք, ի՞նչ ճանապարհով պիտի գնանք։ Նրանք առանձնացրեցին երեք առաջնահերթություն՝ մշակույթ, լավ կրթական համակարգ ու գիտություն։ Հիմա տեսեք, տարի չկա, որ ճապոնացիները Նոբելյան մրցանակ չստանան։ Սա արդյունքն է այն բանի, ինչ արվեց 1946 թվականին, երբ կայսրի մոտ հավաքվել էին իսկապես մտավորականներ, ազգի էլիտան, որ ցավոք, մենք չունենք։ Մեր երկրում էլիտար մտավորականություն կոչվածը հաճոյախոսություններ ասողներ են, փոխարեն մեր վիճակի վերաբերյալ ախտորոշում անեին, անընդհատ այդ կենացներով մեր ժողովրդին ցավազրկողներ էին ներարկում՝ խաբելով, թե մենք ինչ մեծ ու համաշխարհային ազգ ենք։ Նախ և առաջ համաշխարհային ազգը թույլ չէր տա, որ իր զավակներն այսպիսի դպրոցում սովորեին։ Իսկ մենք եկանք ու սրան հասանք։

Հարց - Պարոն Սարգսյան, վերջին պատերազմից հետո հատկապես Հայաստանն ունի անվտանգային լուրջ խնդիր։ Այս իրավիճակում գիտության ո՞ր ճյուղը պետությունը պետք է վերցնի իր հոգածության ներքո։

Պատասխան - 21-րդ դարը երկու ուղղություններին է՝ քվանտային տեխնոլոգիաներ և կենսատեխնոլոգիաներ, սրանք որպես առանձին ուղղություններ դիտարկելն արդեն գրեթե հնարավոր չէ, միջառարկայական կապերը շատ մեծ են։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հենց այս ճանապարհով պետք է գնալ։ Իսկ մինչ այդ, պետք է պարզել, թե Հայաստանում որ ուղղություններն են համապատասխանում միջազգային չափանիշներին, պահպանել ու զարգացնել դրանք։

Փորձը ցույց տվեց, որ շատ լուրջ հետազոտություններ պետք է անել ռազմական հեռահաղորդայցության ոլորտում։ Ինչպես տեսանք վերջին պատերազմում, հայտնաբերել անօդաչու սարքերն ու խանգարել, որ դրանք մասնակցեն ռազմական գործողություններին, դարձել էր հույժ կարևոր հարց։ Մենք պետք է շատ խոր վերլուծություններ անենք, թե ինչ հնարավորություններ ունենք այդ ամենը գնելու և օգտագործելու համար, որ մասը մենք տեղում կարող ենք արտադրել։

Այո, Հայաստանում կան խմբեր, որոնք կարող են և անում են կարևոր գործեր, նրանց ուղղակի պատշաճ վերաբերմունք ու պետական աջակցություն է  պետք։ Այդ մասնագետները ոսկու գին ունեն, պետք է ամեն ինչ անել, որ այդ գիտելիքները փոխանցվեն երիտասարդներին, դրա արդյունքում մենք կկարողանանք ինչ-որ առումով ձևավորել մեր ռազմագիտական ու ռազմաարդյունաբերական տեխնոլոգիական համալիրը։ Ես չեմ ասում, որ մենք կարող ենք ամեն ինչով զբաղվել, բայց կան ուղղություններ, որոնցում պետք է լինի գիտական, գիտահետազոտական ու կոնստրուկտորական որոշակի ներդրում։ Հայաստանում կան խմբեր ու ինստիտուտներ, որոնք այդ պոտենցիալով օժտված են, դա պետք է անպայման օգտագործել։

Հարց - Շնորհակալ եմ։ Իմ հարցերը սպառվեցին։ Ունե՞ք ավելացնելու որևէ բան։

Պատասխան - Ես ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա անջրպետի առաջ ենք։ Կամ մենք գիտակցելու ենք, գնալու ենք գիտության ուղղությամբ, փոխվելու է մեր վերաբերմունքն առահասարակ այդ ամենի նկատմամբ, կամ հակառակ դեպքում հետևանքներն ուղղակի աղետաբեր են լինելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, իրավիճակը շատ լուրջ է, մեր հարևանները մի րոպե չեն հանգստանում։

Տեսեք, թե Թուրքիան ինչ գումարներ է ներդնում գիտահետազոտական ծրագրերի համար։ Այն դեպքում, երբ Խորհրդային Միության փլուզումից առաջ Թուրքիան իր գիտական ներուժով ընդհանրապես համեմատելի չէր Հայաստանի հետ։ Իսկ հիմա տեսեք, թե իրենք ուր են, մենք՝ ուր։Դա կարևորագույն ռեսուրս էր, որն այդպես էլ չհասկացան ու չօգտագործեցին Հայաստանում։ Այս վերաբերմունքը պետք է փոխել։ Այդ «սուրճ խմելու» պատմությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ մեզ վրա, ի վերջո կարելի է վերցնել գիտաչափական տվյալներն ու տեսնել, թե Հայաստանը դեռ ինչ դիրքեր ունի, այն բավականին բարձր դիրքեր ունի։ Բայց սերունդները գնում են, ու մենք անմիջապես կարող ենք ուղղակի ցամաքել։ Վտանգը սա է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}