«Սիրելի մայրեր, քույրեր, դաստիարակեք այնպիսի տղաներ, որպեսզի այն, ինչ կորցրել ենք, նորից հետ բերենք»
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինծառայողներն իրենց խոսքն են ուղղում բոլոր մայրերին՝ շնորհավորելով նրանց Մայրության և գեղեցկության տոնի առիթով։
«Աջակցություն Վիրավոր Զինվորներին» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում զինծառայողներն իրենց շնորհավորանքներում նշում են.
«Բոլոր ժամանակներում ամենարաժեքավորը մայրական սերն ու հոգատարությունն է, Աստված պահապան բոլոր մայրերին։ Խոնարհումս և հարգանքս հերոս ծնած և դաստիարակած մայրերին»։
«Սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, ուզում եմ, որ ձեր դեմքի ժպիտը երբեք չպակասի, ձեր իմաստուն և ճիշտ խորհուրդներով միշտ ձեր զավակների կողքին լինեք»։
«Սիրելի հայ մայրեր, քույրեր, դաստիարակեք այնպիսի տղաներ, որպեսզի այն, ինչ կորցրել ենք, վաղը, մյուսը օրը նորից հետ բերենք»։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի տանը բացվեց զինվորների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
- Երկրորդ կյանք ստացած վիրավոր զինծառայողները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին
- Հայաստանի ամենախաղաղ անկյունը` Զինվորի տուն. Արմեն Մուրադյան
- Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան