Ազատի ջրամբարից տեսչական մարմնի մասնագետներն առգրավել են 80 մետրանոց 6 ձկնորսական ցանց
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը ֆեսբուքի իր էջում գրում է․
«Ս.թ ապրիլի 5-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Թեժ գծին և իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջին քաղաքացիների կողմից ստացվել են ահազանգեր Ազատի ջրամբարում ձկնորսական ցանցերի առկայության վերաբերյալ:
ԲԸՏՄ Կենսաբազմազանության վերահսկողության վարչության և ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի մասնագետները անհապաղ սկսել են համապատասխան միջոցառումներ իրականացնել վերոնշյալ տարածքում՝ դեպքի ուսումնասիրության ու հանգամանքների պարզաբանման նպատակով:
Տեսչական մարմնի մասնագետներն առգրավել են 80 մետրանոց 6 ձկնորսական ցանց, 30 ձուկ (ձկները բաց են թողնվել ջրամբար), ջրամբարից դուրս է բերվել նաև մեկ նավակ:
Կանխարգելիչ վերահսկողական միջոցառումները շարունակվում են:
Հ.Գ.
Տեսչական մարմինը դեպքի առնչությամբ համապատասխան գործողությունները սկսել է նախքան Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են