
Արցախում ականի պայթյունի արդյունքում ադրբեջանցիներ են վիրավորվել
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ ականի պայթյունի արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել Արցախի՝ ադրբեջանցիներից կողմից օկուպացրած Մատաղիսում։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 6-ին Մատաղիսի բնակավայրի ուղղությամբ պատերազմի ընթացքում անհայտ կորածների որոնման ընթացքում ադրբեջանական երկու զինծառայողներ պայթել են հակահրթիռային ականի կողմից: Դեպքի արդյունքում վիրավորվել են Փյունխան Ալիևը և Բախտիյար Իլգարօղլուն։
Միաժամանակ Պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: