Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում աթոռ չեն տվել, գրում է The Washington Post-ը:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լեյենի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը ոտքի վրա է մնացել, քանի որ սենյակում ընդամենը երկու աթոռ է դրված եղել, որոնցից մեկին նստել է Միշելը, մյուսին՝ Էրդողանը։ Արդյունքում, ֆոն դեր Լեյենը ստիպված է եղել բազմոցին նստել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց, որն ըստ դիվանագիտական պրոտոկոլի ավելի ցածր աստիճանի է: Բացի այդ, ընդունված նորմերի համաձայն, նման բանակցությունների ընթացքում այս տեղը սովորաբար հատկացվում է թարգմանիչներին և հանդիպման այլ մասնակիցներին, նշում է թերթը:
Եվրախորհրդարանի անդամ, պատգամավոր Սոֆի ին Ուլդը կարծում է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ կանխամտածված էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին