Թադևոս Ավետիսյան. Ոլորտի պատասխանատուները պարգևատրվում են ձախողումների համար
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն առաջարկում է մի ուումնասիրություն անել, թե ինչ օգուտ են տալիս աշխատավարձ ու պարգևավճար ստացող իմքայլական պատգամավորներն ու պաշտոնյաները Հայաստանին։
«Թող հաշվեն, տեսնեն, թե այդ պաշտոնյանները, աշխատավարձով, պարգևատրումներով, չպակասող ծառայողական մեքենաներով, ավելացող քարտուղարուհիներով, օգնականներով, խորհրդականներով, մեր հարկերից կատարած ծախսի արդյունքում ի՞նչ օգուտ են տալիս երկրին։ Թող հաշվեն ու տեսնեն, մենք ստանո՞ւմ ենք գոնե կատարված ծախսի մեկ տոկոս օգուտը։ Իհարկե՝ ոչ։ Մենք վնասներ ենք արձանագրում»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը։
Տնտեսագետը նշում է, որ Հայաստանում ոլորտի պատասխանատուները, չնայած ձախողումներին, պարգևատրվում են։
«Վերցրեք նայեք, սոցիալական ցուցանիշները, տնտեսական ցուցանիշները։ Որտե՞ղ եք տեսել, որ ձախողումների համար պարգևատրվում են»,- ընդգծեց բանախոսը։
Նրա խոսքով, պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց համար պետք է լինի չափելի պատասխանատվություն։ Որպես օրինակ նշում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ երկնիշ տնտեսական աճի մասին խոստումն ու հիշեցնում՝ հաղթում էինք ողջ պատերազմի ընթացքում, պարտվեցինք մի գիշերում։
«Անպատասխանատու մոտեցումն ու բացարձակ անկարողությունը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում տապալումները մեկ անուն ունեն, դա քաղաքական իշող ուժն է ու ղեկավար կազմը, քաղաքական ուժն ունի անուն, ղեկավար կազմը՝ անուն-ազգանուն։ Այսօրվա իրողությունները վարվող քաղաքականության հետևանք է, որն իրականացվում է նրանց գործողություններով կամ անգործությամբ»,- ընդգծեց տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանի խոսքով, մինչ հանրության համար պարզ չլինի, որ ակնհայտ կեղծիքը, սուտ խոստումները, տոտալ անպատասխանատվությունը մեր երկրի կործանման հիմնական պատճառն են, չի կարող դրական արձանագրում լինել։
«Միշտ էլ հույս կա, լուծումներ էլ կան։ Բայց ամեն անցնող օրը հույսը մարում է, լուծումները երկրաչափական պրոգրեսիայով բարդանում են»,- նշեց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հարց Փաշինյանին. Հիմա ի՞նչ ուտեն աղքատները, երբ խառը կանաչին էլ է թանկացել
- Թադևոս Ավետիսյան. Մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի
- Թադևոս Ավետիսյան. Կառավարությունը հետևողականորեն պատժում է վարկի բեռի տակ կքած գյուղացիներին
- Բենզինի բարձր գնաճը չունի առարկայական հիմնավորում. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. «Նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ունեցավ ճիշտ հակառակ արձանագրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին