Թուրքիայի նախագահը չպատասխանեց Եվրամիության «ձիթենու ճյուղին»
Եվրամիության ղեկավարները ձիթենու ճյուղ են մեկնել Թուրքիայի նախագահին: Մոտավորապես այսպիսի դեր է կատարում կառուցողական առաջարկների շարքը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների բարելավմանն ու Արևելյան Միջերկրական ծովում լարվածության թուլացմանը: Այս մասին գրում է Euronews-ը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Եվրահանձնաժողովի և ԵՄ խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի հետ Անկարայում կայացած բանակցությունների օրակարգում ներառված էին միգրացիոն գործարքի երկարաձգումը և մաքսային միության շուրջ բանակցությունների վերսկսումը: Բայց, ըստ նրանց խոստովանության, կողմերի միջև հնարավոր չի եղել փոխադարձ վստահություն հաստատել:
«Թուրքիան պետք է հարգի միջազգային նորմերը և մարդու իրավունքների ստանդարտները, որոնք, ի դեպ, երկիրը պարտավորվել է հետևել որպես ԵԽ հիմնադիրներից մեկը: Ես խորապես մտահոգված եմ այն փաստով, որ Թուրքիան դուրս է եկել կանանց և երեխաների պաշտպանության մասին Ստամբուլի կոնվենցիայից: Սա ակնհայտորեն սխալ ազդանշան է նման պահի: Եվրամիությունը երբեք չի հապաղի մատնանշել բացասական զարգացումները: Սա վերաբերում է նաև ԵՄ անդամ երկրների դեմ միակողմանի գործողություններին, ինչպիսիք են Հունաստանը կամ Կիպրոսը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
ԵՄ առաջնորդները հարցեր են ներկայացրել իրենց թուրք գործընկերոջը՝ օրենքի գերակայության խախտման հետ կապված: Էրդողանին մեղադրում են դեպի ավտորիտարիզմ սահելու, քաղաքական հակառակորդների հետապնդումների և 10 պաշտոնաթող ծովակալների ձերբակալման մեջ՝ կառավարությանը քննադատելու համար։
Carnegie Europe Center-ի աշխատակիցը կարծում է, որ չի հաջողվել Թուրքիայից ստանալ ոչ մի զիջում։
«Նախագահ Էրդողանի հետ խաղը շատ հասկանալի էր հենց սկզբից, ավելի ճիշտ՝ 2018 թվականից, երբ նույն թվականին նա եկավ Ֆրանսիա և Գերմանիա: Նա որոշեց քննարկել փախստականների և տնտեսական խնդիրները և մի կողմ թողնել օրենքի գերակայությունը։ Կարծում եմ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շատ պարզ էր: Նա ասաց, որ հարցեր է տվել, բայց պատասխաններ չի ստացել: Եվրոպական կողմը հստակ փոխել է իր տոնը: Բայց այս պահին թուրքական կողմում տոնայնության փոփոխություն չեմ նկատում», - ասել է Մարկ Պիերինին:
Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները «կվերանայեն իրավիճակը Թուրքիայի հետ»՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ առաջնորդները Թուրքիայում հանդիպելու են Էրդողանին
- Թուրքիան ձերբակալում է պաշտոնաթող ծովակալներին, որոնք իշխող կուսակցությանը մեղադրել են «բանակի իսլամացման մեջ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան