Ոստիկաններն իրենց պահեցին բարոյալքված ծառաների պես. Մելիք-Շահնազարյան
«Ընդամենը մեկ անգամ ոստիկանությունից պահանջվում էր լինել մարդավայել, տղամարդու կեցվածք դրսևորել»,- այսօր ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի կին անդամների բերման ենթարկվելուն։
Նրա խոսքով, ոստիկանները գիտեին, որ լինելու է ակցիա, բայց հերթական անգամ իրենց պահել են բարոյազրկված, բարոյալքված ծառաների պես, որոնք ծառայում են թշնամուն, դավաճաններին, և այդ ծառայության ընթացքում, փաստացի, որևէ արգելք, բարոյական որևէ պատնեշ իրենց համար գոյություն չունի։
«Նրանք փորձում են խլացնել մարդկանց ձայները, քարշ տալով տանել ոստիկանության բաժիններ, բերման են ենթարկում զոհված սպայի աղջկա, թեև իրենց զգուշացնում են, որ այդ աղջիկը մեծ կորուստ ունի։ Ով, եթե ոչ նա պետք է պահանջի դավաճանի հեռացում, մինչդեռ այդ իշխանությունն այսօր Թուրքիայի, Ադրբեջանի հետ հաշտության քարոզներ է անում, փոխանակ մտածի՝ ինչպես դուրս գալ այս աղետից»,- ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ են քաղաքացիները շարունակում պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե, միևնույն է, նա պատրաստվում է հրաժարական տալ, քաղաքագետն պաստասխանեց՝ ասելով, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում, պահանջում են «դավաճան» իշխանության հեռացումը։
«Նրա խոսքը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, գրոշի արժեք չունի։ Բոլորս ենք տեսել, որ նրանք անընդհատ խաբում են, փորձում են օրակարգ շեղել։ Կան երկրում արժանապատիվ քաղաքացիներ, որոնք շարունակելու են պայքարել դավաճան իշխանության հեռացման համար՝ անկախ նրանից՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, և ինչ արդյունքներ կունենան»,-շեշտեց նա։
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, երկրի վիճակն այն է, որ կանանց առաջ մի քանի ավտոբուս զորք է բերում իշխանությունը.
«Էլ ի՞նչ ընտրություն, դա բոլորին խաբելու համար բերված օրակարգ է»։
Հարակից հրապարակումներ`
- Բերման է ենթարկվել Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
- Մալաթիայի բաժնից ազատ են արձակվել «ՎԵՏՕ» նախաձեռնության 2 անդամներ
- Վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում է Նիկոլի դեմքին, այլ ոչ թե ֆեսից. Մալյան
- Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ. Շահնազարյան
- Եթե երթը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանության պարտականությունն է աջակցել դրան. Մելիքյան
- Ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում