«Հրապարակ». Որ ուժերի հետ դաշինք կկազմի Ռոբերտ Քոչարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ գլխավորելու է 2 կամ 3 կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ չնշելով, թե որ ուժերի մասին է խոսքը։
Որոշ տեղեկություններով՝ մեկը ՀՅԴ-ն է, երկրորդը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստանը», որի վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, Տաթևի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը։
Երրորդը կարող է լինել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», որի հետ բանակցություններ են ընթանում։ Ցուցակում կընդգրկվեն նաև այլ ուժերի ներկայացուցիչներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում