Բռնության ենթարկված և բերման ենթարկված կանանց թվում եղել են պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք և մայրեր. «Ճշմարտություն սերունդների համար»
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել կառավարության շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, երբ ողոքի ակցիա իրականացնող կանանց ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկում։
«Խստիվ դատապարտում ենք այսօր՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ գործողություն իրականացնող կին ցուցարարների նկատմամբ: Ոստիկանների արարքն ավելի զարհուրելի է դառնում, երբ պարզում ենք, որ բռնության ենթարկված և բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք և մայրեր: Ոստիկաների արարքն ավելի նողկալի է դառնում այն պատճառով, որ նրանք հայ կնոջ նկատմամբ ուժ են կիրառել Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Դատապարտելով ոստիկանների կողմից ուժի կիրառումը, միաժամանակ պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը և բռնարարքի մասնակից ոստիկաների պաշտոնանկությունը և հեռացումը ուժային կառույցներից»,- նշված է «Ճշմարտություն սերունդների համար»-ի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Առանց ամորձիների ոստիկանները կանանց բերման են ենթարկել ձու նետելու համար. Սամսոնյան
- Ոստիկաններն իրենց պահեցին բարոյալքված ծառաների պես. Մելիք-Շահնազարյան
- Վարազդատ Հարությունյան. Ոստիկանության գործողությունները վիճարկվելու են
- Մալաթիայի բաժնից ազատ են արձակվել «ՎԵՏՕ» նախաձեռնության 2 անդամներ
- Վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում է Նիկոլի դեմքին, այլ ոչ թե ֆեսից. Մալյան
- Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ. Շահնազարյան
- Եթե երթը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանության պարտականությունն է աջակցել դրան. Մելիքյան
- Ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ
- Ոստիկանների կոպիտ «ապրիլյոթյան անակնկալը» կին ակտիվիստներին և լրագրողներին
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում