Առանց ամորձիների ոստիկանները կանանց բերման են ենթարկել ձու նետելու համար. Սամսոնյան
«Շատ ուրախ եմ, որ մեր երկրում գտնվեցին կանայք, որոնք այս օրը վերաիմաստավորեցին, սա կանանց պայքարի օրն է, որի ընթացքում կանայք ցույց տվեցին, որ երբեք չեն համակերպվելու Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած քաղաքականության հետ»,- այսօր ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի կին անդամների բերման ենթարկվելուն։
Նրա խոսքով, ամեն ինչ, ինչ պետք էր, արդեն ասվել է Փաշինյանի կառավարության մասին։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա Նարեկ Սամսոնյանը հարց հնչեցչեց՝ այն ոստիկանները, որոնք կանանց քաշքշում էին տեղամասեր, պետք է իրենց կանանց շնորհավորեն ապրիլի 7-ի կապակցությա՞մբ։
«Ես չգիտեմ՝ ինչ ցուցիչով պետք է չափել այդ ոստիկանների ինքնասիրությունն ու տղամարդկությունը։ Ո՞վ են սրանք։ Ինձ հաճախ թվում է, թե այս ոստիկաններին ամորձատել են, բերել են այստեղ ու պահում են այդ ամորձատված հոգեբանությամբ։ Առանց ամորձիների ոստիկանները կանանց բերման են ենթարկել ձու նետելու համար, ու իրենց դրանով լավ են զգում»,- նկատեց նա։
Ըստ Նարեկ Սամսոնյանի, այդ ոստիկաններին է պետք թուրքական ֆես նվիրել։
«Ո՞վ են սրանք։ Պետք է սրանց փոխել, սրանք կին բերման ենթարկող ոչնչություններ են»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն իրենց պահեցին բարոյալքված ծառաների պես. Մելիք-Շահնազարյան
- Վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում է Նիկոլի դեմքին, այլ ոչ թե ֆեսից. Մալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան