Քուրդ պատգամավորը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չտալը կապեց տղամարդկանց դոմինանտ դիրքի հետ
«Իրավիճակը, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Անկարայում բանակցություններում աթոռ չունեցավ, միտումնավոր չէր, բայց դա ցույց է տալիս տղամարդկանց գերակայությունը»,- այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են քրդական Ազդերի ժողովրդավարության կուսակցության ապտագամովր Ֆելիզ Քերեստեջիօղլուն:
Երեքշաբթի օրը Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ: Սոցիալական ցանցում հրապարակված կադրերը ցույց տվեցին, որ ԵՀ ղեկավարը տեղ չի ստացել դահլիճում նիստելու համար, քանի որ այնտեղ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնցից մեկը վերցրել է Միշելը: Նա ստիպված է եղել բազմոցին նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի դիմաց, ով ըստ դիվանագիտական արարողակարգի ավելի ցածր աստիճանի է:
«Կարծում եմ, որ նախագահական պալատի աթոռի ճգնաժամը հստակ պատրիարքություն է, երբ տղամարդիկ գլխավոր տեղում են նստում, իսկ կանայք` այնտեղ, որտեղ հարմար են գտնում: Նույնիսկ կին քաղաքական գործչին, որը հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության դիրքերից, չի հաջողվում գտնել իր տեղը: Սա այն է, ինչին բախվեց ֆոն դեր Լեյենը: Այն կանխամտածված չէ, բայց բնորոշ է տղամարդկանց գերակայությանը և՝ ոչ միայն Թուրքիայում»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, միջադեպը պետք է հետաքննվի արարողակարգի տեսանկյունից, որը պետք է հաշվի առնի կանանց հավասար իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին