Պենտագոնը հերքում է իրանական Saviz նավի վրա հարձակմանն իր մասնակցությունը
ԱՄՆ-ը հերքել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) Saviz նավի ռմբակոծությանն իր մասնակցությունը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «The Hil» թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Ջեսիկա ՄաքՆոլթին:
«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի ոչ մի ստորաբաժանում ներգրավված չի եղել այս միջադեպում»,- ասել է ՄաքՆուլթին` հրաժարվելով երկար մեկնաբանություններից:
Պենտագոնի խոսնակի խոսքով՝ ԱՄՆ-ը տեղյակ է Կարմիր ծովում տեղի ունեցած միջադեպի մասին և հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Saviz բեռնանավը հարձակման էր ենթարկվել երեքշաբթի, ապրիլի 6-ին, Էրիտրեայի ափերի մոտ: Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով կան զոհեր:
Դեռ չի հաղորդվում, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետևում:
Իսրայելական N12 հեռուստաալիքը պնդում է, որ հետախուզական նավի վրա է հարձակում եղել:
Ոչ ոք դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան