Գերմանացի ունկնդրի կողմից մեծ ընդունելությունը շրջադարձային է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար
Քյոլնում լույս տեսնող «Armenisch-Deutsche Korrespondenz» («Հայ-գերմանական թղթակցություն») պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդմամբ, հարցազրույցում մաեստրո Սմբատյանը‚ ի պատասխան լրագրողի հարցերին‚ անդրադառնում է իր ստեղծագործական կյանքին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը‚ անցած ճանապարհին‚ նվագախմբի նախագծերին ու նվաճումներին‚ հայաստանյան երաժշտական կյանքին և բազմաթիվ այլ թեմաների։
Դիրիժորը պատմում է նաև դեռևս նվագախմբի ստեղծման առաջին տարիներին Բեռլինում կայացած առաջին համերգի մասին‚ որը մեծ ընդունելության է արժանացել գերմանացի խստապահանջ ունկնդրի կողմից և շրջադարձային եղել կոլեկտիվի համար։ Պարոն Սմբատյանը գերմանախոս ընթերցողին ներկայացրել է է նաև Սիմֆոնիկ նվագախմբի կրթական նախաձեռնությունները‚ երիտասարդների շրջանում դասական երաժշտությունը հանրայնացնելու ծրագրերը և այլն։
«Armenisch-Deutsche Korrespondenz»-ը գերմանա-հայկական ընկերության եռամսյա պաշտոնաթերթն է, լույս է տեսնում 1973 թվականից Քյոլնում գերմաներենով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները
- Սիմֆոնիկ նվագախումբն աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը
- Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
- Սերգեյ Սմբատյան. Միանում եմ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը
- Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան