Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է՝ չնայած պատվաստմանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
«Ռիսկերից խուսափելու համար Վրաստանի նախագահը ինքնամեկուսացվել է, չնայած նրան, որ նա արդեն պատվաստվել է Covid-19 պատվաստանյութի առաջին դեղաչափով:
Այս գործընթացին զուգահեռ, նախագահը թեստավորվում է «ՊՇՌ» մեթոդով՝ համաձայն գործող արձանագրության», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները