07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- 05.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
- 03.04.2021. Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է 2 աճյուն
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում
- Որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է մեկ աճյուն
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունիում
- Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն շարունակվում են Հադրութի շրջանում
- Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է