ԱՄՆ-ն և իր դաշնակիցները անհուսալի գործընկերներ են. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին համարում է անվստահելի գործընկերներ, որոնց վրա հույս դնել չի կարելի, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է հույսը դնի իր վրա:
«Եվ պետության կենսապահովման կարևորագույն ոլորտներում մենք չենք կարող ապավինել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին»,- ասել է դիվանագետը Ղազախստանում կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը մտադիր է «պատասխան քայլեր» ձեռնարկել ԱՄՆ կառավարական գործակալությունների վրա ռուս հակերների հարձակման դեմ, և «պատժել» Ռուսաստանին նախագահական ընտրություններին իբր միջամտելու համար: Դիվանագետների արտաքսումից բացի, վրեժխնդրությունը կարող է ներառել նոր պատժամիջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան