Արմեն Սարգսյան. Տեղյակ եմ փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:
Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը:
Արմեն Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:
Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:
Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին:
Հիշեցնենք, որ լրագրողական կազմակերպությունները Արմեն Սարգսյանին կոչ էին արել չստորագրել ԱԺ ընդունած փոփոխություններն ու դիմել ՍԴ։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Իրենց փորած փոսն առաջինն ընկնելու են անզուսպ ու ոչ բարեխիղճ խոսքով իշխանական գործիչները
- Զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելու համար Փաշինյանը կարող էր ճտացնել ու փակել ֆեյքերի ինկուբատորը. Զոհրաբյան
- Բորիս Նավասարդյան. Պատգամավորները ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնություններով վրեժ են լուծում լրատվամիջոցներից
- Զրպարտության համար մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք. նախագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան